laoder img

Ի՞նչ գիտեք Միկոնոս կղզու մասին

  • Գրվել է: 2025-03-26 00:45:47
  • Դիտումներ: 847

Լեգենդի համաձայն կղզին իր անունը ստացել է ի պատիվ հնագույն հերոս Միկոնոսի, ով համարվում էր առասպելական Ապոլլոն աստծո հետնորդը:

  • Միկոնոսի խորհրդանիշներից են հնագույն հողմաղացները։  Հետաքրքիր զուգադիպություն կա հողմաղացների քանակի և կառուցման դարաշրջանի մեջ։ Հողմաղացների թիվը 16-ն է և բոլորը կառուցվել են վենետիկցիների կողմից 16-րդ դարում։
  • Միկոնոսը Հունաստանի ամենաակտիվ անկյունն է համարվում: Այստեղ երեկույթները չեն դադարում ողջ օրը մինչ լուսաբաց։ Կղզու ամենահայտնի պարային վայրերը լողափնյա բարերն են:
  • Թեև Սանտորինին է հայտնի որպես ամենագեղեցիկ մայրամուտների կղզի, սակայն նրանք, ովքեր երբևէ այցելել են Միկոնոս, կհաստատեն, որ կղզու ցանկացած կետից հիասքանչ է մայր մտնող արևը:
  • Առաջին բանը, որ մարդիկ նկատում են Միկոնոս այցելելիս գունավոր դռներն ու պատուհաններն են, որոնք սովորաբար ներկված են կապույտ, կարմիր կամ կանաչ: Այս վառ գույների օգտագործման ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ նավաստիներն իրենց դռներն ու փեղկերը ներկել են կապույտ, գյուղացիները՝ կանաչ, իսկ մյուսները՝ կարմիր: Այսօր կղզի այցելողները սիրում են թափառել Միկոնոսի հմայիչ ծառուղիներով՝ հիանալու սպիտակ գույնի շինություններով, որոնք զարդարված են վառ գույներով ներկված դռներով, պատուհաններով, աստիճաններով և պատշգամբներով։
  • Դարեր առաջ Էգեյան ծովը դրախտ էր ծովահենների համար, իսկ Միկոնոսը նրանց սիրելի թիրախներից էր: Կղզու բնակիչները որոշեցին կառուցել փողոցների լաբիրինթոս և անթիվ ծառուղիներ, որոնք միտումնավոր նախագծված էին ծովահեններին շփոթեցնելու համար՝ միևնույն ժամանակ թույլ տալով Միկոնոսի բնակիչներին պաշտպվանել արշավանքներից։ 

Միկոնոսի ճերմակ փողոցներով և գեղեցիկ արահետներով զբոսնելը պարտադիր է յուրաքանչյուր այցելու համար:

 

Այլ հետաքրքիր նյութեր

Բացահայտիր աշխարհը

img description

Պրահայի 10 տեսարժան վայրերը

2025-03-26 02:11:48
img description

Շնչող քարեր

2025-03-26 00:21:22
img description

Բացիր պատուհանը

2025-03-26 01:33:14
img description

Վիրտուալ տուր Վան Գոգի թանգարանում

2025-03-26 01:42:33
img description

Ի՞նչ բերեմ քեզ Հռոդոսից

2025-03-26 01:13:21
img description

11 հետաքրքիր փաստ Կիպրոսի մասին

2025-03-26 02:02:43