Պրահայի 10 տեսարժան վայրերը
2024-12-25 19:36:08...[Ավելին]
Իսկ Դուք գիտե՞ք բնության այս հրաշքի մասին։
Քար, որը կարողանում է շնչել, շարժվել և անգամ բազմանալ։
Առաջին անգամ կենդանի քարերը բացահայտվել են Ռումինիայում։ Մասնագետները հաստատել են, որ այս օբյեկտներն ունեն սեփական բարդ ԴՆԹ-ն, որն էլ իրենց այդքան յուրահատուկ է դարձնում։ Այս բույսերը ոչ միայն շնչում, շարժվում և բազմանում են, այլ նաև ունեն սեփական զարկերակը։ Հետազոտության ժամանակ պարզ է դարձել, որ «կենդանի» քարի մեկ անգամ շնչելը տևում է 14 օր։
Բույսն արտաքինից նման է կարտոֆիլի։ Առատ անձրևից հետո բույսի վրա առաջանում են նոր գոյացություններ, որոնք աստիճանաբար մեծանում են։ Գոյացությունը բավականին մեծանալուց հետո առանձնանում է մայր բույսից և սկսում ինքնուրույն կյանք վարել։ Այսօր նմանատիպ ամենամեծ քարը համարվում է ռումինական 10-մետրանոց «կենդանի» քարը։
Ռումինիայի տարածքում հնարավոր է տեսնել այս բույսերի ամենամեծ տեսականին։ Նրանք տարբերվում են ոչ միայն ձևով, այլ նաև գունավորմամբ։ Իրենց անսովոր տեսքի պատճառով նրանք մեծ քանակությամբ զբոսաշրջիկների են գրավում։
Տեղի բնակիչները բացել են նաև սեփական բիզնեսը։ Նրանք սիմվոլիկ գումարի դիմաց վաճառում են փոքրիկ քարեր։
...[Ավելին]
...[Ավելին]
...[Ավելին]
...[Ավելին]
...[Ավելին]
...[Ավելին]