laoder img

Աթենքի ԹՈՓ 3 տեսարժան վայրերը

  • Գրվել է: 2024-12-03 15:04:49
  • Դիտումներ: 25

 

Աթենքը եզակի ճանապարհորդական ուղղություն է, որը պետք է ներառված լինի յուրաքանչյուր ճանապարհորդի այցելությունների ցանկում: 
Քաղաքն առանձնահատուկ է դարձնում հին և նոր վայրերի գեղեցիկ համադրությունը: 
Աթենքում շատ են պատմամշակութային վայրերը, որոնք անհնար է ուսումնասիրել կարճ ժամանակահատվածում։ ՍՊՈՒՏՆԻԿ-ն առանձնացրել է 3 կաևոր տեսարժան վայրեր

  • Ակրոպոլիսը հնադարյան միջնաբերդ է, որը տեղակայված է ժայռոտ բարձունքի վրա` իր մեջ ներառելով ճարտարապետական և պատմական կարևոր նշանակություն ունեցող հնադարյան մի քանի կառույցների ավերակներ, որոնցից ամենահայտնին Պարթենոնն է։ 

Ակրոպոլիսի բարձրունքից կարող եք վայելել մայրամուտը և ամենագեղեցիկ մայրաքաղաքի բնակապատկերը։ 

  • Հունաստանի ամենամեծ տաճարը․ Օլիմպիական Զևսի տաճարը կառուցվել է մ․թ․ա․ 4-2-րդ դարերում։ Այն գտնվում է Ակրոպոլիսից մոտավորապես 500 մ հարավ-արևելք և Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակից մոտ 700 մ հարավ:

Լեգենդի համաձայն՝ տաճարը կառուցվել է Դևկալիոնի՝ հույն ժողովրդի նախահոր տաճարի տեղում։ 

  • Ազգային հնագիտական թանգարանը երկրի ամենամեծ թանգարանն է, որտեղ պահվում է շուրջ 11 000 արտեֆակտ, այդ թվում՝ քանդակներ, ծաղկամաններ, մետաղյա հնագույն նմուշներ, արվեստի գործեր, խեցեղեն և այլն:

Ամրագրեք Ձեր հունական ճանապարհորդությունը ՍՊՈՒՏՆԻԿ-ի միջոցով և բացահայտեք երկրի հնագույն և ամենագեղեցիկ անկյունները։ 
 

Այլ հետաքրքիր նյութեր

Բացահայտիր աշխարհը

img description

Պրահայի 10 տեսարժան վայրերը

2024-12-04 00:54:49
img description

Շնչող քարեր

2024-12-04 01:15:17
img description

Բացիր պատուհանը

2024-12-03 05:59:22
img description

Վիրտուալ տուր Վան Գոգի թանգարանում

2024-12-03 21:54:20
img description

Ի՞նչ բերեմ քեզ Հռոդոսից

2024-12-04 01:02:36
img description

11 հետաքրքիր փաստ Կիպրոսի մասին

2024-12-03 21:34:29