Cap sur l’Arménie pour une escapade gastronomique singulière
2024-12-27 01:24:49...[En plus]
ՊՐԱՀԱՅԻ 10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ
1. ՊՐԱՀԱՅԻ ԱՄՐՈՑԸ – համարվում է զարգացած միջնադարի՝ IX-րդ դարի կառույց, մասնավորապես որոշ աղբյուրներում նշված է, որ ամրոցը պաշտոնապես բացվել է 870 թվականին:
Այն ներկայումս համարվում է Չեխիայի նախագահի նստավայրը։ Ամրոցի առանձնահատկություններից մեկը այն է, որ այս կառույցը գինեսի ռեկորդակիր է։ Համարվում է աշխարհի ամենամեծ հին կառույցը:
2. ԿԱՐԼԻ ԿԱՄՈՒՐՋ - կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։
3. ԿԼԵՄԵՆՏԻՆՈՒՄ (ԳՐԱԴԱՐԱՆ)
Այն գտնվում է Պրահայի Ստարե-Մեստո թաղամասում, Կառլի կամուրջի մոտ: Իր 20 000 քառակուսի մետր մակերեսով Կլեմենտինումը չեխական մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին: 2005 թվականից հաշվառված է «Աշխարհի հիշողություն» միջազգային ցուցակում:
4. ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ և ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ
Հնագույն և պատմական հրապարակը գտնվում է Պրահայի կենտրոնական Հին քաղաք թաղամասում։ Շրջապատված է քաղաքային շենքերով, որոնց ճակատամասերը տարբեր ճարտարապետական ոճերի են՝ գոթական, վերածննդի, բարոկկո, ռոկոկո։
Աստղագիտական ժամացույցը աշխարհի 3-րդ ամենահին և ամենամեծ ժամացույցն է, որը մինչ օրս աշխատում է:
5. ՍՈՒՐԲ ՎԻՏՈՒՍԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ - գոթական ճարտարապետության գերազանց օրինակ է և հանդիսանում է երկրի ամենամեծ ու կարևոր եկեղեցական կառույցը։ Տաճարը հանդիսանում է արքեպիսկոպոսի նստավայր։
6. ՊՐԱՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Այստեղ են հավաքված չեխական կերպարվեստի և կիրառական արվեստի լավագույն նմուշները:
Ստեղծվել է 1949 թվականին՝ մի քանի պատկերասրահների միավորման արդյունքում: Ազգային պատկերասրահի ցուցանմուշները տեղակայված են Պրահայի պատմական մի քանի կառույցներում, որոնցից ամենախոշորը Ցուցադրությունների պալատն է:
6. ՊՐԱՀԱՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ
7. ԼԵՆՈՆԻ ՊԱՏԸ – 70-ականներին ավանդույթ դարձավ պատերին նկարել Ջոն Լենոնի նկարենրը: Պատը համարվում է ազատության դեմ պայքարի և կոմունիստական ռեժիմի դետ պայքարի խորհրդանիշ:
8. ՊԱՐՈՂ ՏՈՒՆ - գրասենյակային դեկոնստրուկտիվիստական կառույց Պրահայում: Բաղկացած է երկու գլանաձև աշտարակներից, որոնցից մեկը ուղիղ է, մյուսը՝ դեստրուկտիվ։ Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաև անվանում են Ջինջեր և Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս և Ֆրեդ Ասթեր զույգի պատվին:
9. ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ - հայտնի է որպես Չեխիայի օպերայի մայր թատրոն և ընդգրկված է Չեխիայի պատմության և արվեստի ազգային հուշարձանների ցանկում:
10. ՎԱՑԼԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿ (Wenceslas Square) - աշխարհի ամենահայտնի և մեծ քաղաքային հրապարակներից մեկն է, պատմական տարբերակ իրադարձությունների վայր, հասարակական և տոնական իրադարձությունների հրապարակ: Հրապարակում են տեղակայված բազում հյուրանոցներ, խանութներ և սրճարաններ: